Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը Դատական Թունաբանների Միջազգային Ասոցիացիայի (TIAFT) առաջին տարածաշրջանային կոնֆերանսին
2015թ. մայիսի 14-16-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի կլինիկոտոքսիկոլոգիական բաժանմունքի պետ Անդրանիկ Մանվելյանը և նույն բաժանմունքի փորձագետ Նելլի Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրանիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի աջակցությամբ գործուղվեցին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու ԱՊՀ և Միջին Ասիայի երկրների համար նախատեսված Դատական Թունաբանների Միջազգային Ասոցիացիայի (TIAFT) առաջին տարածաշրջանային կոնֆերանսին:
Կոնֆերանսի գլխավոր թեման էր «Դատական և կլինիկական տոքսիկոլոգիայի խնդիրները», որտեղ ներառված էին հետմահու տոքսիկոլոգիան, կլինիկական տոքսիկոլոգիան և դեղագիտությունը, վարքագիծը և միջավայրը տոքսիկոլոգիայում, թմրամիջոցների չարաշումը, մեզի մեջ թմրամիջոցների հայտնաբերում, անալիտիկ մեթոդներ և այլընտրանքային փորձանմուշներ թեմաների վերաբերյալ գիտական զեկույցներ։
Կոնֆերանսի առաջին օրը բացման խոսքով ելութ ունեցավ Տաշքենդի դեղագործական ինստիտուտի ռեկտոր Ահմադ Յունուսխոջաևը, ողջույնի խոսքով հանդես եկավ TIAFT-ի նախագահ Հիսուն Չանգը։ Ուզբեկստանի դատական տոքսիկոլոգիայի միջազգային ասոցիացման զարգացման մասին խոսեց Ուզբեկստանում TIAFT-ի անդամների տարածաշրջանային ներկայացուցիչ Մարետա Իբրագիմովան։ Ուզբեկ գործընկերների կողմից ներկայացվեց իրենց երկրում տոքսիկոլոգիայի, դատաքիմիական հետազոտությունների ու փորձաքննությունների զարգացման ու զարգացման պատմության և, տոքսիկոլոգների ուսուցման ու վերապատրաստման մասին վիճակագրական տվյալներ, ներկայացվեց նաև Ուզբեկստանի ծայրահեղ իրավիճակներում օգնության ծառայության կլինիկական տոքսիկոլոգիան, դեղամիջոցների, կենցաղային և արտադրական թույների տոքսիկոկինետիկան և այլն։ Երկու օրվա ընթացքում քննարկվեցին շատ արդիական ու ուշագրավ թեմաներ, այդ թվում նաև այնպիսի առաջնային թեմաներ, ինչպիսիք են.
− նոր հոգեխթանիչ նյութեր։ Անալիտիկ տոքսիկոլոգներին ուղղված մարտահրավերները։ /Կլինիկական քիմիայի, միկրոբիոլոգիայի և իմունոլոգիայի դեպարտամենտի և Գենտի համալսարանի հոսպիտալի, բժշկական լաբորատորիայի դեպարտամենտի բժշկության դոկտոր Ալաին Վերստրեիթ, Բելգիա/։
− մազերում ալկոհոլ մարկերներ։ / Տոքսիկոլոգիայի և հետմահու գիտությունների ազգային ինստիտուտի բժշկական գիտություններրի թեկնածու Կարմեն Ջուրադո, Իսպանիա/։
− ամֆետամին տեսակի խթանիչների անալիզները և տենդենցները։ /Անալիտիկ գիտությունների և տեխնոլոգիաների բարձրագույն դպրոց, Չանգնամի ազգային համալսարանի դոկտոր Հիսուն Չանգ, Կորեա /։
− քացախաթթվի սուր թունավորման ժամանակ կոմպլեքս բուժման համար կիրառվող ժամանակակից անտիօքսիդանտները և անտիհիպօքսիդանտները։ /Բժիշկների վերապատրաստման Տաշքենդի ինստիտուտի տնօրեն, անհետաձգելի բուժօգնության հանրապետական հետազոտական կենտրոնի տնօրեն, առողջապահության նախարարության գլխավոր տոքսիկոլոգ, պրոֆ. Ռուստամ Ակալաև, Տաշքենդ/։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի կլինիկոտոքսիկոլոգիական բաժանմունքի պետ Ա. Մանվելյանը և նույն բաժանմունքի փորձագետ Ն. Կիրակոսյանը կոնֆերանսին ներկայացան թեզիսով և պոստերով, որտեղ ներկայացվել էր բյուրոյում իրականացված փորձաքննությունների մասին հետաքրքիր վիճակագրական տվյալներ։ Կոնֆերանսին մասնակցության արդյունքում ձեռք բերվեց գործնական կապեր Եվրոպական առաջատար փորձագիտական կառույցների ներկայացուցիչների, Ուզբեկստանի հանրապետության Գլխավոր դատաբժշկական կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանի հանրապետության գլխավոր դատաբժիշկ Յավլոնբեկ Ռախիմջանովի հետ։
Համագործակցության շրջանականերում ձեռք բերվեց պայմանավորվածություն Փորձաքննությունների ազգային բյուրոյի բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի կլինիկոտոքսիկոլոգիական բաժանմունքի պետ Անդրանիկ Մանվելյանը ներգրավել TIAFT-ի անդամակցությանը։
28 Դեկտեմբեր 2016